Երեւանի ժամանակով այսօր վաղ առավոտյան Ատլանտիկ Սիթիի Boardwalk Hall-ում IBF վարկածով չեմպիոնական գոտու համար կիսածանր քաշային կարգում կայացավ Բերնարդ Հոպկինս-Կարո Մուրադ մարտը: Տասներկու ռաունդ տեւած դիմակայությունն ավարտվել է Հոպկինսի անվիճելի հաղթանակով, ինչն իր արտահայտությունն է գտել նաեւ մրցավարների տված գնահատականներում: Մրցամարտի մանրամասները տես «Իրատեսի» հերթական համարում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ